Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում ԲԿՄԱ-ն ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում հյուրընկալեց «Նոային» և պարտվեց 0-2 հաշվով:
«Նոայի» կազմում հանդիպման 6-րդ րոպեին հաշիվը բացեց առաջնության լավագույն ռմբարկու Արթուր Միրանյանը, որը գոլերի քանակը հասցրեց 14-ի: Ընդմիջումից հետո հյուրերի առավելությունը կրկնապատկեց փոխարինման մտած Էդգար Մովսեսյանը:
Կառլոս Ինարեխոսի գլխավորած թիմը 42 միավորով հաստատվեց մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում, իսկ ԲԿՄԱ-ն մնաց 22 միավորով և 6-րդն է:
Հայաստանի առաջնություն, 20-րդ տուր
ԲԿՄԱ - «Նոա»՝ 0-2
Արթուր Միրանյան, 6, Էդգար Մովսեսյան, 74


