Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրում Երևանի «Նոան» Աբովյանում մրցեց Չարենցավանի «Վանի» հետ և հաղթեց 1-0 հաշվով:
Առաջին խաղակեսում 11-մետրանոցը դիպուկ իրացրեց 27-ամյա հարձակվող Արթուր Միրանյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գյումրիի «Շիրակը» «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում 4-2 հաշվով առավելության էր հասել «Վեստ Արմենիայի» նկատմամբ:
Հայաստանի Պրեմիեր լիգա, առաջին տուր
«Նոա» - «Վան»՝ 1-0
Արթուր Միրանյան, 15 (11մ.)
Լուսանկարը՝ «Նոայի» մամուլի ծառայություն:


