Logo

ՀՊԼ. «Փյունիկը» հաղթեց ու ամրապնդեց դիրքերն առաջին տեղում

18:30 / 25.09.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկը» Գյումրիի «Քաղաքային» ստադիոնում տնային հանդիպում անցկացրեց «Շիրակի» հետ ու հաղթեց 1-0 հաշվով:

Երևանյան ակումբի կազմում խաղի միակ գոլը 5-րդ րոպեին խփեց Խոսե Կարաբալյոն: 24-րդ րոպեին «Շիրակը» խփեց պատասխան գնդակը, սակայն գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով:

87-րդ րոպեին «Փյունիկը» մնաց 10 ֆուտբոլիստով. երկրորդ դեղին քարտով խաղադաշտից հեռացվեց Սերգեյ Վակուլենկոն:

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 23 միավորով առաջին տեղում է, «Շիրակը» 3 միավորով եզրափակում է աղյուսակը:

Հայաստանի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր

«Փյունիկ» - «Շիրակ»՝ 1-0

Խոսե Կարաբալյո, 5

Լուսանկարը՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ