Logo

«Փյունիկը» կամային հաղթանակ տարավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ

21:19 / 23.08.2023Հայկական ֆուտբոլ
Փյունիկ-Արարատ-Արմենիա-2023

Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրից հետաձգված խաղում «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայի մարզադաշտում ընդունեց «Փյունիկին»: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 2-1 հաշվով:

21-րդ րոպեին հաշիվը բացեց «Արարատ-Արմենիայի» նիգերիացի կիսապաշտպան Տենտոն Յենեն, բայց երկրորդ խաղակեսում «Փյունիկը» հաղթանակի հասավ Արտակ Դաշյանի և Ժունինյոյի գոլերի շնորհիվ:

73-րդ րոպեին Տենտոն Յենեն երկրորդ դեղին քարտը ստացավ ու դաշտի տերերին թողեց 10 հոգով:  

Խաղի վերջնամասում կարմիր քարտ ստացավ նաև «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։

4 խաղից հետո «Փյունիկն» ունի 8 միավոր ու բարձրացավ երկրորդ տեղ, իսկ «Արարատ-Արմենիան» 6 միավորով 6-րդն է:

Հայաստանի առաջնություն, 3-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Փյունիկ»՝ 1-2

Տենտոն Յենե, 21 - Արտակ Դաշյան, 70 (11մ), Ժունինյո, 75

Հեռացում՝ Տենտոն Յենե, 73 («Արարատ-Արմենիա»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ