«Վեստ Արմենիա» - «Շիրակ» խաղով մեկնարկեց Հայաստանի 32-րդ առաջնությունը:
«Ջունիոր Սպորտ» մարզադաշտում կայացած խաղում Գյումրիի «Շիրակը» 4-2 հաշվով առավելության հասավ Առաջին խմբի հաղթող «Վեստ Արմենիայի» նկատմամբ:
«Շիրակից» դուբլի հեղինակ դարձավ 25-ամյա պաշտպան Սերյոժա Ուռուշանյանը, մեկ անգամ էլ աչքի ընկան 23-ամյա հարձակվող Լյովա Մրյանը և կոտդիվուարցի եզրային հարձակվող Դոնալդ Կոդիան: «Վեստ Արմենիայից» գոլեր խփեցին 30-ամյա հարձակվող Արտեմ Գևորկյանը և 25-ամյա հարձակվող Սարգիս Մեթոյանը:
Առաջին խաղակեսի վերջնամասում կարմիր քարտ ստացավ և հեռացվեց «Վեստ Արմենիայի» ռուս պաշտպան Զալիմ Մակոևը:
Հայաստանի Պրեմիեր լիգա, առաջին տուր
«Վեստ Արմենիա» - «Շիրակ»՝ 2-4 (տեսանյութ)
Արտեմ Գևորկյան, 7, Սարգիս Մեթոյան, 9 - Սերյոժա Ուռուշանյան, 18, 74, Լյովա Մրյան, 42, Դոնալդ Կոդիա, 90+7
Հեռացում՝ Զալիմ Մակոև, 45+3 («Վեստ Արմենիա»)
Լուսանկարը՝ «Շիրակի» մամուլի ծառայություն:


