ԲԿՄԱ - «Շիրակ» խաղով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը:
Գյումրիի թիմը հյուրընկալվելիս Ավանի ակադեմիայում 2-0 հաշվով հաղթանակ տարավ: Գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում, դարպասի գրավմամբ աչքի ընկան հարձակվողներ Լյովա Մրյանն ու Ռազմիկ Հակոբյանը:
Ի դեպ, 28-ամյա Հակոբյանն առաջին գոլը խփեց «Շիրակի» կազմում պաշտոնական խաղերում:
ԲԿՄԱ-ն 18-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով, կարմիր քարտ էր ստացել պաշտպան Արգիշտի Պետրոսյանը: 42-րդ րոպեին էլ կարմիր քարտ է ստացել և տեխնիկական գոտուց հեռացվել բանակայինների գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:
Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումները կցուցադրվեն Fast Media-ի հեռուստաալիքներով:
Հայաստանի Պրեմիեր լիգա, առաջին տուր
ԲԿՄԱ - «Շիրակ»՝ 0-2
Լյովա Մրյան, 56, Ռազմիկ Հակոբյան, 72
Հեռացում՝ Արգիշտի Պետրոսյան, 18


