Logo

ՀՊԼ․ «Ուրարտուն» կամային հաղթանակ տարավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ

18:57 / 03.10.2023• Ֆուտբոլ
null

Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Ուրարտուն» ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում 2-1 հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիային»։

10-րդ րոպեին Ադրիանո Կաստանեյրան բացեց հաշիվը։ 22-րոպեին անկյունայինի խաղարկումի ընթացքում Ալեմաոն անզգուշաբար գնդակն ուղարկեց սեփական դարպասը։ 43-րդ րոպեին էլ Նիկոլայ Պրուդնիկովը հաղթանակ պարգևեց «Ուրարտուին»՝ առաջին գոլը խփելով Հայաստանի գործող չեմպիոնի կազմում։

Դմիտրի Գունկոյի թիմը տոնեց երկրորդ անընդմեջ հաղթանակը, վաստակեց 23 միավոր և, շրջանցելով «Արարատ-Արմենիային», բարձրացավ երկրորդ տեղ։ «Արարատ-Արմենիան» 22 միավորով երրորդ տեղում է։

ՀՊԼ, 11-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Ուրարտու»՝ 1-2

Ադրիանո Կաստանեյրա, 10 - Ալեմաո, 22 (ինքնագոլ), Նիկոլայ Պրուդնիկով, 43

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ