Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
63 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հրաչյա Պողոսյանը սփոփիչ գոտեմարտում 9-1 հաշվով վաղաժամ հաղթեց ռումինացի Ռազվան Արնաուտին և իրավունք ստացավ՝ բրոնզե մեդալի համար պայքարելու:
Սեպտեմբերի 12-ի երեկոյան Պողոսյանը բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Թալեհ Մամադովի հետ:
Հիշեցնենք, որ Պողոսյանը 1/4 եզրափակիչում 0-4 հաշվով պարտվել էր սերբ Սեբաստյան Նադին, որը հասել է եզրափակիչ:
Ըմբշամարտի ԱԱ. Դավիթ Օվասապյանը պարտվեց մեկնարկում
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Ղարիբյանը մեկնարկեց վստահ հաղթանակով
Մալխաս Ամոյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (տեսանյութ)
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում է (տեսանյութ)


