Logo

Մ23 ԱԱ. Հրաչյա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
20:48 / 18.10.2022Ըմբշամարտ
Հրաչյա Պողոսյան

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի առաջին մեդալը նվաճեց Հրաչյա Պողոսյանը (63 կգ):

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 3-1 հաշվով հաղթեց ուկրաինացի Մաքսիմ Լիուին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին 1/8 եզրափակիչից պայքարը սկսած ու մոլդովացի Վիտալի Երյոմենկոյին հաղթած Հրաչյա Պողոսյանը երկրորդ գոտեմարտում 1-3 հաշվով պարտվել էր վրացի Գիորգի Շոթաձեին, որը նվաճել էր եզրափակիչի ուղեգիր՝ Հայաստանի ներկայացուցիչին տալով բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն։ Միակ սփոփիչ գոտեմարտում Պողոսյանը 9-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել իսրայելցի Աբերե Ֆետենեի նկատմամբ։ 

Հոկտեմբերի 18-ին չեմպիոնական տիտղոսի համար կպայքարեն մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ