Logo

Հրանտ-Լեոն Ռանոսի տպավորիչ գոլը «Մոնպելյեի» դեմ խաղում

19:21 / 05.08.2023Ֆուտբոլ
null

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» սեփական խաղադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց ֆրանսիական «Մոնպելյեի» հետ և գրանցեց մարտական ոչ-ոքի՝ 2-2։

Գերմանական ակումբի կազմում խաղի հաշիվը 30-րդ րոպեին բացեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը՝ դառնալով տպավորիչ գոլի հեղինակ։ Դա 20-ամյա ֆուտբոլիստի առաջին գոլն էր «Բորուսիա-Պարկ» ստադիոնում։

Քիչ անց «Բորուսիայի» առավելությունը կրկնապատկեց գերմանացի կիսապաշտպան Յուլիան Վայգլը, սակայն առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Մոնպելյեն» կարողացավ հավասարեցնել հաշիվը։ Ընդմիջումից հետո դարպասի նոր գրավում չարձանագրվեց։

Ռանոսը փոխարինվեց 65-րդ րոպեին։

Հիշեցնենք, որ Հրանտ-Լեոն Ռանոսն այս ամռանն էր հեռացել Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմից և ազատ գործակալի կարգավիճակում միացել էր «Բորուսիային», որի հետ կնքել էր չորս տարվա պայմանագիր։ Նախկինում նա խաղացել էր նաև գերմանական «Հանովերի» պատանեկան թիմերում, 2017 թվականին տեղափոխվել էր Դորտմունդի «Բորուսիա», իսկ 2018-ից «Բավարիայի» համակարգում էր: 

Նախորդ մրցաշրջանում հայ հարձակվողը «Բավարիա-2»-ի կազմում մասնակցել էր 38 հանդիպման, դարձել 21 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Հայաստանի հավաքականում նա այս տարի անցկացրել է 3 խաղ և խփել 4 գոլ։

Ընկերական հանդիպում

«Բորուսիա Մ․» - «Մոնպելյե»՝ 2-2

Հրանտ-Լեոն Ռանոս, 30, Յուլիան Վայգլ, 34 – Տեժի Սավանյե, 41, Մուսա Ալ Տամարի, 45

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ