Գերմանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» կհյուրընկալվի «Բերզենբրյուկին»։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնական խաղերում առաջին անգամ ընդգրկվել է «Բորուսիայի» հայտացուցակում։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։
Հիշեցնենք, որ «Բորուսիայի» նախորդ ընկերական խաղում 20-ամյա Ռանոսը դարձել էր գեղեիկ գոլի հեղինակ՝ գրավելով ֆրանսիական «Մոնպելյեի» դարպասը։


