Logo

Հրանտ-Լեոն Ռանոսը երրորդ խաղում անընդմեջ դարձավ դուբլի հեղինակ

23:07 / 05.04.2023Ֆուտբոլ
Հրանտ-Լեոն Ռանոս-2023

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, 19-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հերթական գոլերը խփեց Մյունխենի «Բավարիայի» երիտասարդական թիմի կազմում:

Գերմանիայի Ռեգիոնալ լիգայի 29-րդ տուրից հետաձգված խաղում «Բավարիա-2»-ն ընդունեց «Աուգսբուրգ-2»-ին և հաղթեց 3-2 հաշվով: Առաջին խաղակեսի առաջին հատվածում տանտերերի կազմում դուբլ գրանցեց Հրանտ-Լեոն Ռանոսը:

Հայ հարձակվողը երրորդ խաղում անընդմեջ դարձավ դուբլի հեղինակ՝ հաշվի առնելով նաև Կիպրոսի թիմի դեմ Հայաստանի հավաքականի կազմում անցկացրած ընկերական հանդիպումը (2-2): Դա Ռանոսի նորամուտի խաղն էր Հայաստանի հավաքականում:

Ընթացիկ մրցաշրջանում Ռանոսը «Բավարիա-2»-ի կազմում մասնակցել է 30 հանդիպման, դարձել 20 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ

«Բավարիա-2»-ը 30 խաղից հետո 54 միավորով երրորդն է, իսկ «Աուգսբուրգ-2»-ը 38 միավորով 11-րդ տեղում է:

Գերմանիայի Ռեգիոնալ լիգա, 29-րդ տուր

«Բավարիա-2» - «Աուգսբուրգ-2»՝ 3-2

Հրանտ-Լեոն Ռանոս, 7, 24, Ֆրանս Կրեթզիգ, 69 - Մերթ Քյոնուր, 5, Ֆաբիո Գրուբեր, 55

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա