Logo

Հրանտ-Լեոն Ռանոսը վերականգնվել է վնասվածքից

16:12 / 19.12.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի ու Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը վերականգնվել է մկանային վնասվածքից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Հոֆենհայմի» դեմ դեկտեմբերի 21-ին Բունդեսլիգայում կայանալիք խաղից առաջ 21-ամյա ֆուտբոլիստը մարզվել է թիմի ընդհանուր խմբի հետ։

Ընթացիկ մրցաշրջանում Ռանոսը գերմանական ակումբի կազմում մասնակցել է մեկ խաղի՝ խաղադաշտում անցկացնելով 9 րոպե: «Բորուսիայի» երիտասարդական թիմի կազմում հարձակվողն անցկացրել է չորս հանդիպում, խփել երեք գոլ և կատարել երկու ասիստ:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Հրանտ-Լեոն Ռանոսը կարող է վարձավճարով տեղափոխվել Բունդեսլիգա-2-ը ներկայացնող Դյուսելդորֆի «Ֆորտունա»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա