YouTube-ում հրապարակվել է «About Fate» կամ «Ճակատագրի հեգնանքը Հոլիվուդում» ֆիլմի առաջին թրեյլերը։ Սա «Ирония судьбы, или С лёгким паром!» («Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ») խորհրդային ֆիլմի ռիմեյքն է:
Սյուժեն չափազանց ծանոթ է. գլխավոր հերոսը հանդիպում է իր սիրուն՝ սխալմամբ հայտնվելով մեկ այլ քաղաքում, օտար տանը՝ այն համարելով իրենը։ Ի տարբերություն օրիգինալ ֆիլմի, այս կինոնկարում գործողությունները տեղի են ունենում, իհարկե, Ամերիկայում, որտեղ նույնպես կան նմանօրինակ տներ։
Գլխավոր դերերում են՝ Թոմաս Մանն ու Էմմա Ռոբերթսը։ Դերերից մեկը խաղացել է նաև Լյուիս Թանը, որը խաղացել է «Mortal Kombat»-ում։ Ռեժիսորը Մարիուս Վայսբերգն է։
Ֆիլմի պրեմիերան կկայանա 2022 թվականի սեպտեմբերի 9-ին։


