Logo

Հրաշք՝ Մայամիում. ինչպես հաղթական գրոհ կազմակերպել 0,4 վայրկյանում

13:59 / 11.11.2025Բասկետբոլ
null

Անհավանական վերջաբան է ունեցել NBA-ի կանոնավոր առաջնության «Մայամի» – «Քլիվլենդ» հանդիպումը:

Լրացուցիչ ժամանակի ավարտից 0,4 վայրկյան առաջ հաշիվը հավասար է եղել՝ 138:138: Եզրից գնդակը խաղի մեջ է մտցրել Նիկոլա Յովիչը, որն ալեյ-ուփ փոխանցում է կատարել, և Էնդրյու Ուիգինսը դանք է գրանցել:

«Հիթը» հաղթել է 140:138 հաշվով:

Հանդիպումից հետո «Մայամիի» գլխավոր մարզիչ Էրիկ Սպոելստրան հայտարարել է, որ 4 տարի այդ կոմբինացիան խաղարկելու առիթ է փնտրել:

11 խաղից հետո «Մայամին» ու «Քլիվլենդը» 7-ական հաղթանակով Արևելյան կոնֆերենցիայում կիսում են 3-4-րդ տեղերը:

NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ