Բասկետբոլի ազգային սոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում անսովոր սցենարով խաղ է կայացել: «Ատլանտա Հոուքսը» տնային խաղում 120-118 հաշվով հաղթել է լիգայի լավագույն արդյունքn ունեցող «Բոսթոն Սելթիքսին»:
Հանդիպման ընթացքում «Ատլանտան» հաշվի մեջ զիջելիս է եղել 30 միավորով, բայց կարողացել է «քամբեք» կատարել: ESPN-ը հայտնում է, որ կամային հաղթանակը «Հոուքսի» պատմության ամենախոշոր «քամբեքն» է:
1997-1998 մրցաշրջանից հետո 30 և ավելի միավորների տարբերության պարագայում կամային հաղթանակ գրանցելու ընդամենը 6 դեպք է եղել:
Ուշագրավ է, որ «Ատլանտան» այդ տպավորիչ հաղթանակին հասել է առանց թիմի առաջատար Թրեյ Յանգի, որը բաց է թողել հանդիպումը:


