Logo

Մ23 ԱԱ. Հրայր Ալիխանյանն ու Կնյազ Իբոյանը մեկնարկեցին վստահ հաղթանակով

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
13:26 / 22.10.2022Ըմբշամարտ
null

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում հոկտեմբերի 21-ին պայքարը սկսել են Հայաստանի 4 ներկայացուցիչներ:

Աշխարհի Մ23 առաջնության բրոնզե մեդալակիր Հրայր Ալիխանյանը (74 կգ) որակավորման փուլում 12-1 հաշվով հաղթեց բուլղարացի Դիմիտար Աթանասով Անգելովին ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի ճապոնացի Յուտո Ֆուկադայի հետ:

86 կգ քաշային Կնյազ Իբոյանը նույնպես մեկնարկեց վստահ հաղթանակով՝ որակավորման փուլում 10-0 հաշվով հաղթելով իսպանացի Խայմե Գարսիա Զոզայա Գիլենին: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը կմրցի մոլդովացի Իվան Իչիզլիի հետ:

Քիչ անց մրցագորգ դուրս կգան նաև Արսեն Հարությունյանն (65 կգ) ու Սերգեյ Սարգսյանը (92 կգ):

Հիշեցնենք, որ աշխարհի գավաթակիր, Եվրոպայի Մ23 չեմպիոն ու արծաթե մեդալակիր Վազգեն Թևանյանը (65 կգ) դուրս է եկել եզրափակիչ ու երեկոյան մրցահերթում կպայքարի ոսկե մեդալի համար: 

Հոկտեմբերի 21-ին պայքարի մեջ մտած և մեկնարկային գոտեմարտում պարտություն կրած Արման Ավագյանը (79 կգ) ստացել է բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն և հոկտեմբերի 22-ին կանցկացնի սփոփիչ գոտեմարտ:

Հայաստանի մյուս 4 ներկայացուցիչներ Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (97 կգ) հոկտեմբերի 21-ին պարտվել էին ու դուրս մնացել հետագա պայքարից:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ