Logo

Հռչակավոր մասնագետը նշանակվեց ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ

14:35 / 15.10.2025Բասկետբոլ
Պաշտոնական
null

ԱՄՆ-ի բասկետբոլի ֆեդերացիան հայտարարել է Էրիկ Սպոելստրային ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու մասին:

54-ամյա մասնագետը հավաքականը կգլխավորի «Մայամի Հիթի» հետ համատեղ:

Սպոելստրան հավաքականում կպաշտոնավարի աշխարհի 2027թ. առաջնության և 2028 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ, որը կկայանա Լոս Անջելեսում:

Ավելի վաղ Սպոելստրան ԱՄՆ-ի հավաքականում գլխավոր մարզիչ Սթիվ Քերի օգնականն էր:

Էրիկ Սպոելստրան «Մայամի Հիթի» գլխավոր մարզիչն է 2008 թվականից: Ֆլորիդացիների ղեկին նա 2 անգամ դարձել է NBA-ի չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ