Logo

Հռիփսիմե Խուրշուդյան. «Համամիտ չեմ այն պնդմանը, որ կանայք թույլ սեռ են»

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:33 / 08.03.2023Ծանրամարտ
Բացառիկ
Հռիփսիմե Խուրշուդյան

Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները բազմիցս են ապացուցել, որ ուժն ու կանացիությունը միանգամայն համադրելի են։ Հռիփսիմե Խուրշուդյանն այդ ամենից զատ առանձնանում է նաև աննկուն կամքով և կամային բարձր որակներով, որոնք նա լավագույնս դրսևորեց անցյալ տարի, երբ շուրջ 6 տարվա ընդմիջումից հետո վերսկսելով մարզումները և հաղթահարելով դրա հետ կապված տարբեր դժվարություններ՝ վերադարձավ մեծ մրցահարթակ ու համապատասխանաբար 5-րդ և 4-րդ տեղերը գրավեց աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում։ Հիմա 35-ամյա մարզուհին պատրաստվում է վերադարձից հետո իր երկրորդ Եվրոպայի առաջնությանը, որն առաջին անգամ անցկացվելու է Հայաստանում։ Քրտնաջան մարզումները երբեմն ընդհատվում են հաճելի արարողություններով, օրինակ՝ մարտի 8-ի առթիվ կազմակերպած միջոցառմամբ, երբ Հայաստանի հավաքականի մարզուհիները շնորհավորանքներ են ընդունում և փոխանակում։

Անվանի մարզուհին VNews-ի թղթակցի հետ զրույցում խոստովանեց՝ Կանանց միջազգային օրը իր սիրած տոներից մեկն է, որը նաև առանձնակի խորհուրդ ունի իր համար։

«Դա ամենասպասված տոներից է ինձ համար։ Բոլոր աղջիկների և մայրերի պես, ինձ համար էլ անչափ կարևոր է հարգված և սիրված լինելը։ Ցանկանում եմ, որ բոլոր կանայք և աղջիկները միշտ մնան յուրովի հմայիչ, լինեն առողջ, ուրախ և երջանիկ»,- նշեց Հռիփսիմե Խուրշուդյանը։

Ի դեպ, պարզվեց, որ այս տարի Հայաստանի հավաքականի ծանրորդուհիները մեկ օր շուտ են նշել տոնը։

«Անկեղծ ասած, կցանկանայի, որ մեծ միջոցառում կազմակերպեինք, սակայն սովորաբար այդ օրը ուսումնամարզական հավաքների ենք լինում և ստիպված համակերպվում ենք իրավիճակին։ Օրինակ՝ այս անգամ նշեցինք մարտի 7-ին, քանի որ գյումրեցի մարզուհիները պատրաստվում էին ավելի շուտ մեկնել հավաքից։ Շատ լավ անցավ. փոխանակվեցինք նվերներով, մարզիչները նույնպես անակնկալ էին պատրաստել»,- պատմեց նա։

Ծանրորդուհին գտնում է, որ ժամանակակից սպորտում գենդերային հավասարությունը հասել է առավելագույն մակարդակի. «Մեր օրերում կանայք ձգտում են ոչնչով չզիջել տղամարդկանց։ Դա դրսևորվում է տարբեր ոլորտներում և սպորտը բացառություն չէ։ Առհասարակ, համամիտ չեմ այն պնդմանը, որ կանայք թույլ սեռ են։ Հավաստիացնում եմ, գոնե իմ շրջապատում կանայք յուրաքանչյուր դժվարություն ավելի հեշտությամբ են հաղթահարում, քան տղամարդիկ»։

Այժմ Խուրշուդյանը և նրա թիմակիցները պատրաստվում են ապրիլի 15-23-ը Երևանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը։ Հռիփսիմեն ամեն կերպ ձգտում է բարելավել անցյալ տարվա ցուցանիշները, բայց հիշելով վնասվածքների մասին՝ ստիպված է զգուշորեն մոտենալ խնդրի լուծմանը։

«Մարզումներս առայժմ նորմալ են ընթանում։ Աստիճանաբար ապաքինվում եմ վնասվածքներից։ Հուսով եմ՝ ամեն ինչ լավագույնս կդասավորվի։ Արդյունքների առանձնակի շարժ չկա, քանզի որոշակի մտավախություն ունեմ, որ ավելի ծանր քաշերի մոտենալը կարող է հանգեցնել ցավերի կրկնությանը։ Զգուշությունը չի խանգարի։ Այնուհանդերձ, հիմա ավելի հեշտ եմ բարձրացնում այն կիլոգրամները, որոնք նախկինում չէի կարողանում։ Այս պահին ամենակարևորը վնասվածքներից խուսափելն ու լավ մարզավիճակ ձեռք բերելն է։ Բոլորիս հաջողություն եմ մաղթում հայրենի հողում անցկացվելիք առաջին Եվրոպայի առաջնությունում»,- եզրափակեց մարզուհին։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Լրահոս

10:38 / 11.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Էկվադորի հավաքականը 5-րդ անգամ կխաղա աշխարհի առաջնությունում

Պաշտոնական
10:16 / 11.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Բրազիլիայի հավաքականը հաղթեց ու նվաճեց Մունդիալ 2026-ի ուղեգիր

Պաշտոնական
01:14 / 11.06.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Լիվերպուլն» ԱՊԼ-ի համար ռեկորդային գնով ձեռք կբերի Վիրցին

00:55 / 11.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Անգլիայի հավաքականի սենսացիոն պարտությունը

00:45 / 11.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱ-2026-ի որակավորում. Նիդերլանդները 8 գոլ խփեց, Ավստրիայի խոշոր հաշվով հաղթանակը, այլ արդյունքներ

23:53 / 10.06.2025 • Ֆուտբոլ

Դի Մարցիո. Պիոլիի ու Ռանիերիի մերժումից հետո Գատուզոն Իտալիայի հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածուն է

23:30 / 10.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռուսաստանի հավաքականը չորս գնդակ ուղարկեց Բելառուսի դարպասը

22:49 / 10.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Մելիխովը կհեռանա «Ուրարտուից». ակումբը նոր դարպասապահ կունենա

22:26 / 10.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռայան Շերկին` «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
21:58 / 10.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Միլանն» ու «Կոմոն» Ա Սերիայի հանդիպումը կանցկացնեն Ավստրալիայում

21:21 / 10.06.2025 • Ֆուտբոլ

ESPN. Դոնարուման որոշել է մնալ ՊՍԺ-ում

20:54 / 10.06.2025 • Ֆուտբոլ

Հայաստանի Մ19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Վրաստանին

20:27 / 10.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Փյունիկը» պայմանագիր է կնքել սերբ ֆուտբոլիստի հետ

Պաշտոնական
19:56 / 10.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Տեղափոխվել եմ աշխարհի լավագույն ակումբ». «Ռեալը» ներկայացրել է Հաուսենին

19:24 / 10.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Չելսիի» դարպասապահը տեղափոխվեց «Ման. Սիթի»

Պաշտոնական
18:59 / 10.06.2025 • Թենիս

Մաքինրոյ. «Ալկարասն ու Սիները ֆավորիտ կլինեին լավագույն Նադալի դեմ խաղում»

18:18 / 10.06.2025 • Ֆուտբոլ

«Արարատ-Արմենիայի» նոր հարձակվողը. նա եվրագավաթում 2 գոլային գործողություն է կատարել

Պաշտոնական
17:49 / 10.06.2025 • Ֆուտբոլ

Ջոբ Բելինգհեմը՝ «Բորուսիայի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
17:32 / 10.06.2025 • Ֆուտբոլ

6, 30, 40 և 88 խաղ. «Արարատը» հայտարարեց 3 ֆուտբոլիստի հեռանալու մասին

Պաշտոնական
16:57 / 10.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Մոտան հեռանում է «Նոայից», ակումբն արդեն պայմանավորվել է այլ մարզչի հետ

16:19 / 10.06.2025 • Ֆուտբոլ

«Հավաքականի մարզիչը չի կարող արդարացումներ փնտրել». Սպալետի

15:45 / 10.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Հայաստանի հավաքականի ամենաարագ գոլը, Սպերցյանի առաջին դուբլը. Չեռնոգորիա - Հայաստան հանդիպումը՝ 10 փաստով

Բացառիկ
15:16 / 10.06.2025 • Ֆուտբոլ

Պրոբեժ. «Ես այլ տարբերակ չունեի, ուստի հեռախոսով խոսեցի Ռոբերտի հետ»

14:47 / 10.06.2025 • Ֆուտբոլ

«Նոան» նոր պայմանագրեր է կնքել Հայաստանի հավաքականի 3 ֆուտբոլիստների հետ

Պաշտոնական
14:29 / 10.06.2025 • Ֆուտբոլ

Լևանդովսկի. «Մարզիչը խախտեց մեր պայմանավորվածությունը»

13:55 / 10.06.2025 • Ֆուտբոլ

Կլոպի անվանի օգնականը՝ Գվարդիոլայի շտաբում

Պաշտոնական
13:08 / 10.06.2025 • Ֆուտբոլ

Մոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչը հրաժարագին կվճարի, որ հեռանա ակումբից

Պաշտոնական
12:56 / 10.06.2025 • Ֆուտբոլ

«Չելսին» 14 միլիոն եվրոյով տրանսֆեր կատարեց

Պաշտոնական
12:28 / 10.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բավարիայի» տնային մարզաշապիկը 2025/26 մրցաշրջանում

11:53 / 10.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Վանի» նախկին ֆուտբոլիստը տրանսֆերային իրավունքը վաճառվել է խոշոր գումարով

11:15 / 10.06.2025 • Ֆուտբոլ

Przegląd Sportowy. Հավաքականի ֆուտբոլիստները տոնել են Լևանդովսկիին ավագի թևկապից զրկելը

10:55 / 10.06.2025 • Հոկեյ

fastnews-video-icon
Ծեծկռտուք՝ 5-ը 5-ի դեմ. խելահեղ հաշիվ և իրադարձություններ NHL-ի եզրափակիչում

10:27 / 10.06.2025 • Ֆորմուլա 1

Իսպանիան՝ 2 քաղաքով, Մոնակոյի ամիսը փոխվեց. Ֆորմուլա 1-ի օրացույցը 2026-ին

Պաշտոնական
00:49 / 10.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱ-2026-ի որակավորում. Իտալիան Սպալետիի գլխավորությամբ վերջին խաղում հաղթեց, Նորվեգիայի չորրորդ անընդմեջ հաղթանակը

00:17 / 10.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Վան'տ Սխիպ. «Կարծում եմ` կարողացանք որոշ գործոններում բարելավել մեր խաղը»

23:49 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Հայաստանի ազգային հավաքականը մարտական ոչ-ոքի գրանցեց Չեռնոգորիայի դեմ խաղում

23:20 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
38-ամյա Դմիտրի Պայեն հեռացել է «Վասկո դա Գամայից»

Պաշտոնական
22:58 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
«Բետիսը» «Նապոլիից» ձեռք է բերել Նաթանի տրանսֆերային իրավունքը

Պաշտոնական
22:16 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Սպերցյանն առաջին րոպեին գոլ խփեց, Չեռնոգորիան պատասխանեց

21:58 / 09.06.2025 • Ըմբշամարտ

Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Հայաստանի երկու ներկայացուցիչ եզրափակիչում է

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ