Logo

Էտո՛օն հավաքականի մարզմանն է հրավիրել միջադեպի արդյունքում զոհվածների և տուժածների ընտանիքների անդամներին (ֆոտո)

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:59 / 03.02.2022ՍՊՈՐՏ
Սամուել Էտո՛օ

Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, անվանի նախկին ֆուտբոլիստ Սամուել Էտո՛օն երկրի ազգային հավաքականի վերջին մարզմանն է հրավիրել Աֆրիկայի գավաթի խաղարկության՝ Կոմորյան կղզիների հետ խաղից առաջ ծագած հրմշտոցի արդյունքում զոհվածների և տուժածների ընտանիքների անդամներին՝ տեղեկացնում է FilGoal-ը։

Կամերունի ընտրանին պատրաստվում է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպմանը Եգիպտոսի հավաքականի հետ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կամերունի հավաքականի ֆուտբոլիստները հրմշտոցի զոհերի ընտանիքներին են փոխանցելու Աֆրիկայի գավաթի փլեյ-օֆֆ անցնելու համար նախատեսված հավելավճարի գումարները։

Կամերունի և Եգիպտոսի հավաքականների մրցավեճն սկսվելու է այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին։

Սամուել Էտո՛օ 1

Սամուել Էտո՛օ 2

Սամուել Էտո՛օ 3

Սամուել Էտո՛օ 4

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա