Աշխարհի 8-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասը չկարողացավ դուրս գալ Հռոմի «Մասթերսի» կիսաեզրափակիչ:
Հույն թենիսիստը քառորդ եզրափակիչում երեք սեթում 6-3, 5-7, 4-6 հաշվով պարտվեց Չիլին ներկայացնող Նիկոլաս Ջարիին: Մրցախաղը տևեց 2 ժամ 38 րոպե:
Ջարին եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ամերիկացի Թոմի Փոլի հետ: Կիսաեզրափակիչի մյուս զույգն էլ կազմել են աշխարհի 5-րդ ռակետ, Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևն ու Չիլիի ներկայացուցիչ Ալեխանդրո Տաբիլոն: