Աշխարհի չորրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը Հռոմի «Մասթերսում» պայքարը սկսեց բրիտանացի Ջեք Դրեյփերի (40-րդ ռակետ) դեմ մրցախաղով:
Ռուս թենիսիստը երկու սեթում առավելության հասավ 7-5, 6-4 հաշվով: Մրցախաղը տևեց 1 ժամ 47 րոպե: Սա Մեդվեդևի 100-րդ հաղթանակն է «Մասթերս» շարքի մրցաշարերում:
28-ամյա թենիսիստը երրորդ շրջանում կմրցի Սերբիայի ներկայացուցիչ Համադ Մեդյեդովիչի հետ: