Logo

Հռոմ. Էլինա Ավանեսյանը պարտվեց մեկնարկում

19:20 / 07.05.2025• Թենիս
null

Հայաստանը ներկայանցող Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ Հռոմի «Մասթերսի» կանանց մենախաղի երկրորդ փուլ։

Աշխարհի 38-րդ ռակետը 2-6, 6-4, 1-6 հաշվով պարտվեց Էլիզաբետա Կոչարետոյին (Իտալիա, 82-րդ ռակետ)։ Կողմերը մրցեցին 1 ժամ 56 րոպե։

Կոչարետոյի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը (Լեհաստան)։

ATP «Մասթերս» շարքի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ