Հռոմի «Մասթերս» ATP-1000 մրցաշարի եզրափակիչում միմյանց դեմ կմրցեն Գերմանիան ներկայացնող ռուս Ալեքսանդր Զվերևը (5-րդ ռակետ) և չիլիացի Նիկոլաս Խարին (24-րդ ռակետ)։
Առաջին կիսաեզրափակիչում Զվերևը երեք սեթում` 1-6, 7-6(4), 6-2 հաշվով հաղթեց Ալեխանդրո Տաբիլոյին (Չիլի, 32-րդ ռակետ)։ Մրցախաղը տևեց 2 ժամ 19 րոպե։
Խարին երկրորդ կիսաեզրափակիչում 2 ժամ 47 րոպեում 6-3, 6(3)-7, 6-3 հաշվով հաղթեց Թոմի Փոլին (ԱՄՆ, 16-րդ ռակետ)։
Եզրափակիչ մրցախաղը կկայանա մայիսի 19-ին` Երևանի ժամանակով 15:30-ից սկսած։


