Logo

Հռոմ. Ջոկովիչի անակնկալ պարտությունը, այլ արդյունքներ

10:23 / 13.05.2024Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը դուրս է մնացել Հռոմի «Մասթերս» ATP-1000 շարքի մրցաշարից։

Մրցաշարի 6-ակի հաղթողը երրորդ շրջանում 2-6, 3-6 հաշվով անակնկալ պարտություն է կրել չիլիացի Ալեխանդրո Տաբիլոյից (32-րդ ռակետ)։ Մրցախաղը տևեց 1 ժամ 8 րոպե։

Տաբիլոն դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ մրցելու է Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովի (18-րդ ռակետ) դեմ։ Խաչանովն ավելի վաղ 6-2, 6-4 հաշվով հաղթել էր Ֆրանսիկո Չերունդոլոյին (Արգենտինա, 22-րդ ռակետ)։

1/8 եզրափակիչում է նաև 5-րդ ռակետ Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա), որը երրորդ փուլում 7-6, 6-2 հաշվով հաղթեց Լուսիանո Դարդերիին (Իտալիա, 54-րդ ռակետ)։ Հաջորդ փուլում Զվերևի մրցակիցը լինելու է պորտուգալացի Նունու Բորժեշը (53-րդ ռակետ)։

Գրիգոր Դիմիտրովը (Բուլղարիա, 10-րդ ռակետ) 7-6, 6-3 հաշվով հաղթեց Թերենս Ատմանին (Ֆրանսիա, 137-րդ ռակետ)։

Ամերիկացի Թեյլոր Ֆրիցը (13-րդ ռակետ) 6-3, 6-4 հաշվով պայքարից դուրս թողեց իր հայրենակից Սեբաստիան Կորդային (27-րդ ռակետ)։ 1/8 եզրափակիչում Ֆրիցն ու Դիմիտրովը մրցելու են միմյանց դեմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ