Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը սկսեց պայքարը Հռոմում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում:
Աշխարհի 18-րդ ռակետը պայքարի մեջ մտավ երկրորդ շրջանից, որտեղ երկու սեթում 6-4, 6-4 հաշվով հաղթեց Ղազախստանը ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Շևչենկոյին (60-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 1 ժամ 41 րոպե:
27-ամյա Խաչանովը երրորդ շրջանում կմրցի արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի հետ: