Logo

Հռոմ. Սիները վերադարձից հետո երկրորդ հաղթանակը տարավ

20:17 / 12.05.2025Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս է եկել Հռոմի «Մասթերսի» 1/8 եզրափակիչ։

Իտալացի թենիսիստը մրցաշարի երրորդ փուլում 1 ժամ 30 րոպեում 6-4, 6-2 հաշվով առավելության է հասել Յեսպեր դե Յոնգի (Նիդերլանդներ, 93-րդ ռակետ) դեմ մրցախաղում։

23-ամյա թենիսիստը 1/8 եզրափակիչում կմրցի Ֆրանսիսկո Սերունդոլոյի (Արգենտինա, 18-րդ ռակետ) դեմ։

Սիները կորտ վերադարձից հետո երկրորդ հաղթանակն է տարել. նա արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար որակազրկված էր երեք ամսով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ