Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը մասնակցելու է Հոբարթի WTA-250 շարքի մրցաշարին։
Մրցաշարի առաջին փուլում աշխարհի 43-րդ ռակետը մրցելու է Սյու Վանի (Չինաստան, 98-րդ ռակետ) դեմ։ Հաղթանակի դեպքում 22-ամյա թենիսիստուհու հաջորդ հավանական մրցակիցներն են Վիկտորյա Տոմովան (Բուկղարիա, 53-րդ ռակետ) և Գրետ Կինենը (Բելգիա, 95-րդ ռակետ)։
Ավստրալիայում կայանալիք մրցաշարի առաջին համարը Դայանա Յաստրեմսկայան (Ուկրաինա, 33-րդ ռակետ) է։