Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Հոբարթի WTA-250 շարքի մրցաշարում։
Աշխարհի 44-րդ ռակետն Ավստրալիայում անցկացվող մրցաշարի առաջին շրջանում 6-3, 7-5 հաշվով պայքարից դուրս է թողել Սյու Վանին (Չինաստան, 108-րդ ռակետ)։ 22-ամյա թենիսիստուհին մրցակցին պարտության է մատնել 1 ժամ 35 րոպեում։
Ավանեսյանը երկրորդ փուլում հանդիպելու է Գրետ Մինենին (Բելգիա, 94-րդ ռակետ)։ Մրցախաղը կկայանա հունվարի 8-ի գիշերը:
Fast News-ի հարցազրույցն Էլինա Ավանեսյանի հետ