
տուր
01 Հունվար 1970 - 20:48
- 
Եվրոպական թոփ ակումբները հետաքրքրություն են ցուցաբերում «Հոֆենհայմի» 18-ամյա պաշտպան Մելայրո Բոգարդեի նկատմամբ, տեղեկացնում է Sport.es-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը երիտասարդ ֆուտբոլիստին դիտարկում է որպես փոխարինող վնասվածքներ ունեցող Ժերար Պիկեի ու Սերխիո Ռոբերտոյի համար: Բոգարդեն կարող է խաղալ ինչպես կենտրոնում, այնպես էլ աջ թևում, որն էլ նրա թեկնածությունը գրավիչ է դարձնում կատալոնական ակումբի համար: Բացի դրանից, «Հոֆենհայմի» պաշտպանի պայմանագիրը ավարտվում է 2021 թվականի ամռանը, ու ակումբը կարող է հեշտությամբ հունվարին ընդունել առաջարկ, քան թույլ տալ նրան ամռանը հեռանալ որպես ազատ գործակալ:
Տեղեկություններ կան, որ ֆուտբոլիստի շուրջ զարգացող իրադարձություններին հետևում են Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին» ու «Միլանը»:

