Logo

«Հոֆենհայմի» կամային հաղթանակը Լևերկուզենում, այլ արդյունքներ

19:25 / 23.08.2025Ֆուտբոլ
null

Գերմանիայի փոխչեմպիոն «Բայերն» անհաջող սկսեց Բունդեսլիգայի 2025/26 մրցաշրջանը:

Էրիկ տեն Հագի գլխավորությամբ Բունդեսլիգայում նորամուտի խաղում Լևերկուզենի թիմը տանը 1-2 հաշվով պարտվեց «Հոֆենհայմին»:

Հյուրերը կամային հաղթանակ տարան, հաղթական գոլը 52-րդ րոպեին հեռվից հարվածով խփեց գերմանացի հարձակվող Թիմ Լեմպեռլը:

Զուգահեռ ընթացած խաղերում հաղթեցին «Վոլֆսբուրգը», «Աուգսբուրգը», Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» և Բեռլինի «Ունիոնը»:

Գերմանիայի Բունդեսլիգա, առաջին տուր

«Բայեր Լևերկուզեն» - «Հոֆենհայմ»` 1-2

Ջարել Քուանսա, 6 - Ֆիսնիկ Ասլանի, 25, Թիմ Լեմպեռլ, 52

«Հայդենհայմ» - «Վոլֆսբուրգ»` 1-3

«Ունիոն Բեռլին» - «Շտուտգարտ»` 2-1

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Վերդեր Բրեմեն»` 4-1

«Ֆրայբուրգ» - «Աուգսբուրգ»` 1-3

Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ