Logo

«Հոֆենհայմի» մարզիչը չի բացառում, որ Ադամյանը այս մրցաշրջանում կարող է այլևս չխաղալ

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 05.06.2020ՍՊՈՐՏ
Capture 12 - «Հոֆենհայմի» մարզիչը չի բացառում, որ Ադամյանը այս մրցաշրջանում կարող է այլևս չխաղալ
Խաղի մանրամասները

Գերմանիա, Բունդեսլիգա, Խմբային Փուլ 30 տուր

06 Հունիս 2020 - 17:30

2

Ֆորտունա Դյուսելդորֆ

2

ՏՍԳ 1899 Հոֆենհայմ

1 - 0 Ռոուոեն Հենինգս - 5`

1 - 1 Մունաս Դաբուր - 16`

1 - 2 Սթիվեն Ցուբեր - 61`

2 - 2 Ռոուոեն Հենինգս - 76`

Կարմիր Քարտ Բենջամին Հյուբներ - 9`

«Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Ալֆրեդ Սխրոյդերը խոսելով վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին՝ անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանին։

Հայ ֆուտբոլիստը կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված դադարի ընթացքում, ժամանակ էր շահել ու նշանակալի առաջընթաց գրանցել ապաքինման պրոցեսում ու հույսեր կար, որ նա կարող է մասնակցել մրցաշրջանի եզրափակիչ հատվածին։

«Սարգիս Ադամյանը, ինչպես Կրամարիչը, նույնպես առաջընթաց ունի, սակայն այս դեպքում նա կարող է այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չգալ»,-գերմանական ակումբի պաշտոնական կայքն է փոխանցում հոլանդացի մասնագետի խոսքերը։

Վերջին անգամ Ադամյանը խաղադաշտ էր դուրս եկել փետրվարի սկզբին՝ «Բայերի» դեմ հանդիպմանը։ Սարգիսը փոխարինման էր մտել, սակայն որոշ ժամանակ անց ստիպված փոխարինվել էր վնասվածքի պատճառով։ Նա կոճի շրջանում կրկնակի պատռվածք ուներ։ Այնուհետև, որոշում էր կայացվել դիմել վիրահատական միջամտության։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ