Գերմանիայի Բունդեսլիգայի 21-րդ տուրի «Քյոլն» - «Հոֆենհայմ» խաղում հաղթող չեղավ. արձանագրվեց 1-1 հաշիվը:
«Հոֆենհայմը» ոչ-ոքի կորզեց հիմնական ժամանակին ավելացված չորրորդ րոպեին. գոլի հեղինակ դարձավ խորվաթ հարձակվող Անդրեյ Կրամարիչը:
«Քյոլնի» կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը՝ փոխարինման դուրս գալով 90-րդ րոպեին:
«Հոֆենհայմը» այս ոչ-ոքիից հետո միավորների քանակը հասցրեց 27-ի և բարձրացավ 8-րդ տեղ: «Քյոլնը» 16 միավորով 16-րդն է:
Բունդեսլիգա, 21-րդ տուր
«Հոֆենհայմ» - «Քյոլն»՝ 1-1
Անդրեյ Կրամարիչ, 90+4 - Մաքսիմ Ֆինկգրաֆե, 79


