ԱՄՆ-ի և Շվեյցարիայի հավաքականները դարձան տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի առաջին մասնակիցները:
ԱՄՆ-ի հավաքականը քառորդ եզրափակիչում 5-2 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի թիմին: Դուբլ գրանցեց Քոնոր Գարլանդը, իսկ Զիվ Բույումը, Շեյն Պինտոն և Քլեյթոն Քելլերը մեկական գոլ խփեցին։
Շվեյցարացիները քառորդ եզրափակիչում 6-0 հաշվով հաղթեցին Ավստրիայի հավաքականին: Մեկական գոլ խփեցին Քրիստոֆ Բերշին, Տիմո Մայերը, Քեն Յեգերը, Քևին Ֆիալան, Սանդրո Շմիդը և Սիմոն Նակը։
ԱՄՆ-ի հավաքականը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Կանադա - Դանիա զույգի հաղթողի հետ, իսկ Շվեյցարիան՝ Շվեդիա - Չեխիա դիմակայության հաղթողի հետ: