«Նոան» պայմանագիր է կնքել հոլադնացի հարձակողական ոճի կիսապաշտպան Իլիաս Ալհաֆտի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
26-ամյա ֆուտբոլիստը Ռոտերդամի «Սպարտայի» սան է, հիմնական թիմի կազմում 2015/16 մրցաշրջանում դարձել է Հոլանդիայի Երկրորդ լիգայի չեմպիոն, իսկ հաջորդ երկու մրցաշրջաններում 12 խաղի է մասնակցել արդեն Էրեդիվիզիում։
Ալհաֆտը նաև 15 հանդիպում է անցկացրել Նիդերլանդների Մ18 և Մ20 հավաքականներում, նրա նախորդ ակումբը հոլանդական «Ալմերե Սիթին» էր։


