Logo

Հոլանդ. «Մբապեն ֆենոմենալ ֆուտբոլիստ է»

13:38 / 23.02.2023ՍՊՈՐՏ
Էրլինգ Հոլանդ-Կիլիան Մբապե

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի ռմբարկու Էրլինգ Հոլանդը գովել է Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին:

«Կան շատ լավ խաղացողներ, և Կիլիանը նրանցից մեկն է: Նա շատ ուժեղ է: Ֆրանսիացիների բախտը բերել է, որ նման խաղացող ունեն հավաքականում։ Իհարկե, ես կցանկանայի, որ նա խաղար Նորվեգիայի հավաքականում, բայց դա հնարավոր չէ։ Մբապեն անհավանական է:

Կիլիանն ուժեղ է, արագաշարժ: Ինձնից ընդամենը երկո՞ւ տարով է մեծ: Սա խելագարություն է, երբեմն պետք է ինքդ քեզ հիշեցնես, որ նա կարող է խաղալ ամենաբարձր մակարդակում ևս 10 տարի։ Մբապեն ֆենոմենալ ֆուտբոլիստ է»,- 22-ամյա հարձակվողի խոսքը մեջբերում է «Canal+»-ը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մբապեն Ֆրանսիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 28 հանդիպման, խփել 27 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում, իսկ Հոլանդն Անգլիայի չեմպիոնի կազմում անցկացրած 32 խաղում դարձել է նույնքան գոլի և չորս արդյունավետ փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ