Logo

Հոլանդի դուբլն ու «Ման. Սիթիի» հաղթանակը

22:27 / 02.11.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում 3-1 հաշվով հաղթեց «Բորնմութին»։

Մանկունիական գրանդից դուբլ գրանցեց Էռլինգ Հոլանդը` երկու դեպքում էլ եզրափակելով թիմի նորեկ Ռայան Շերկիի ասիստը։

Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 19 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։ «Բորնմութը» 18 միավորով չորրորդն է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Բորնմութ»` 3-1

Էռլինգ Հոլանդ, 17, 33, Նիկո Օ'Ռայլի, 60 - Տայլեր Ադամս, 25

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ