Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տանը 2-0 հաշվով հաղթեց «Էվերթոնին»: Դուբլ գրանցեց նորվեգացի հարձակվող Էռլինգ Հոլանդը:
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 16 միավորով հավասարվեց առաջատար Լոնդոնի «Արսենալին», որը քիչ անց կհյուրընկալվի «Ֆուլհեմին»:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Էվերթոն»` 2-0
Էռլինգ Հոլանդ, 58, 63
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


