Անգլիական «Մանչեսթեր Սիթին» կարճատև ընդմիջումից հետո վերադարձել է և անցկացրել նախամրցաշրջանային առաջին ընկերական խաղը:
Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 3-0 հաշվով հաղթել է իտալական «Պալերմոյին»: Դուբլ է գրանցել նիդերլանդցի կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը, որն առաջին գոլերն է խփել անգլիական գրանդի կազմում: Խաղի հաշիվը բացել է նորվեգացի ռմբարկու Էռլինգ Հոլանդը:
Ընկերական խաղ
«Պալերմո» - «Մանչեսթեր Սիթի»` 0-3 (տեսանյութ)
Էռլինգ Հոլանդ, 25, Տիջանի Ռեյնդերս, 59, 82


