Logo

Հոլանդի տպավորիչ ցուցանիշը

14:57 / 19.10.2025• Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էռլինգ Հոլանդն Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, որը մրցաշրջանի մեկնարկային 8 խաղում 10-ից ավելի գոլ է խփել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Հոլանդն այս նվաճմանը հասել է 3 մրցաշրջանում, այդ թվում` ընթացիկ:

25-ամյա ֆուտբոլիստը նաև նախորդ և 2022/2023 մրցաշրջաններում էր Պրեմիեր լիգայի առաջին 8 տուրում 11 գոլ խփել:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» Հոլանդի դուբլի շնորհիվ տանը 2-0 հաշվով հաղթել էր «Էվերթոնին»:

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ