Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Նորվեգիայի` 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ:
24-ամյա հարձակվողը նախորդ տարի ակումբի և հավաքականի կազմում խփել է ընդհանուր 54 գոլ: Հոլանդը լավագույնի կոչմանն արժանանում է 5-րդ տարին անընդմեջ:
2019 թվականին լավագույնն էր ճանաչվել Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, որն այդ տարի հանդես էր եկել իսպանական «Ռեալ Սոսյեդադում»:
Erling Haaland wins Norway’s Best Player of the Year award! 🇳🇴🌟 pic.twitter.com/kQbkBq3oyH
— City Report (@cityreport_) January 10, 2025