«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդը, «Ֆուլհեմի» դեմ Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի խաղում գոլով աչքի ընկնելով, պատմական նվաճման հասավ:
Նորվեգացին իր գոլերի թիվը Պրեմիեր լիգայում հասցրեց 100-ի՝ դառնալով առաջնության պատմության մեջ ամենաարագը, որը հատում է 100 գոլի շեմը: Հոլանդը 100-րդ գոլը խփեց իր 111-րդ խաղում և գերազանցեց Ալան Շիրերի ռեկորդը, որը 100 գոլի շեմը հատել էր իր 124-րդ խաղում:
Էռլինգ Հոլանդը Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաարագն է հատել նաև 20, 30, 40 և 50 գոլի շեմը:
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


