Logo

Հոլանդը կրկնել է Ագուերոյի ռեկորդը

13:39 / 16.02.2023ՍՊՈՐՏ
Էրլինգ Հոլանդ-Սերխիո Ագուերո

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, գոլի հեղինակ դառնալով Լոնդոնի «Արսենալի» դեմ Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի արտագնա խաղում  (3-1), կրկնել է թիմի պատմության լավագույն ռմբարկու Սերխիո Ագուերոյի ռեկորդը:

22-ամյա ֆուտբոլիստը 26-րդ գոլն է խփել Անգլիայի ընթացիկ առաջնությունում, ինչը ռեկորդային ցուցանիշ է «Մանչեսթեր Սիթիում»։

Opta-ի հաղորդմամբ՝ նույնքան գոլ «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող, արգենտինացի Ագուերոն խփել էր Պրեմիեր լիգայի 2014/2015 մրցաշրջանում: Հոլանդից 26 գոլ խփելու համար պահանջվեց 22 խաղ:

Հիշեցնենք, որ նորվեգացի հարձակվողը նախորդ տարվա հուլիսին էր Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել անգլիական ակումբ: Ընթացիկ մրցաշրջանում նորվեգացին «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 30 հանդիպման, դարձել 32 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ