Logo

Հոլանդը կրկնել է Անրիի ռեկորդը

17:46 / 25.05.2023Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, գոլային փոխանցում կատարելով «Բրայթոնի» դեմ Անգլիայի առաջնության 32-րդ տուրից հետաձգված արտագնա խաղում (1-1), կրկնել է ռեկորդ:

Squawka-ի հաղորդմամբ՝ 22-ամյա ֆուտբոլիստը 44-րդ արդյունավետ գործողությունն է կատարել Անգլիայի ավարտվող առաջնությունում (36 գոլ + 8 ասիստ): Հոլանդը կրկնել է Լոնդոնի «Արսենալի» լեգենդար հարձակվող Թիերի Անրիի ռեկորդը: Ֆրանսիացին 2002/2003 մրցաշրջանում Պրեմիեր լիգայում խփել էր 24 գոլ և կատարել 20 արդյունավետ փոխանցում։

Հոլանդը կարող է Անրիի ռեկորդը գերազանցել մայիսի 28-ին նախատեսված «Բրենթֆորդի» դեմ վերջին՝ 38-րդ տուրի արտագնա խաղում:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» 37-րդ տուրում վաղաժամ պաշտպանել էր Պրեմիեր լիգայի չեմպիոնությունը:

Ընդհանուր առմամբ՝ ընթացիկ մրցաշրջանում նորվեգացի հարձակվողn անգլիական գրանդի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 51 հանդիպման, դարձել 52 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ