Logo

Հոլանդը կարող է բաց թողնել «Արսենալի» հետ հանդիպումը

11:40 / 20.03.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը վնասվածք է ստացել Նորվեգիայի հավաքականի ճամբարում, հայտնում է The Guardian-ը:

23-ամյա ռմբարկուն ժամանակից շուտ է ավարտել մարզումը և կաղալով հեռացել է հանդերձարան:

Եթե Հոլանդի վնասվածքը հաստատվի, ապա նա կարող է բաց թողնել «Արսենալի» հետ հանդիպումը, որը կայանալու է մարտի 31-ին:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայում 63 միավորով երրորդ տեղում է և առաջատար «Արսենալից» հետ է մեկ միավորով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ