Logo

Հոնկոնգ. Խաչանովն ու Ռուբլյովը երկրորդ տարին անընդմեջ դուրս եկան եզրափակիչ

16:59 / 10.01.2026Թենիս
null

Հայ թենիսիստ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը դուրս եկան Հոնկոնգի ATP-250 կարգի մրցաշարի զուգախաղի եզրափակիչ։

Կիսաեզրափակիչում Ռուսաստանի ներկայացուցիչները 7-5, 3-6, 10-8 հաշվով հաղթեցին Վասիլի Կիրկով (ԱՄՆ) -  Բարթ Սթիվենս (Նիդերլանդներ) զույգին։ Մրցախացը տևեց 1 ժամ 31 րոպե։

Խաչանովն ու Ռուբլյովը երկրորդ տարին անընդմեջ են հասնում մրցաշարի եզրափակիչ։ Նրանք տիտղոսը հունվարի 11-ին կվիճարկեն իտալացիներ Լորենցո Մուզետիի ու Լորենցո Սոնեգոյի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ