Ռուսաստանը ներկայացնող թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը Հոնկոնգի ATP-250 շարքի մրցաշարի զուգախաղի եզրափակիչում պարտվեցին:
Վճռորոշ մրցախաղում հանդիպեցին նիդերլանդցի Սանդեր Արենդսին ու բրիտանացի Լյուկ Ջոնսոնին։ Մրցախաղը տևեց 1 ժամ 35 րոպե և ավարտվեց 5-7, 6-4, 7-10 հաշվով։
Նախորդ բոլոր փուլերում Խաչանովն ու Ռուբլյովը մրցակիցներին ոչ մի սեթ չէին զիջել: