Ռուսաստանը ներկայացնող թենիսիստներ Կարեն Խաչանովը և Անդրեյ Ռուբլյովը Հոնկոնգի ATP 250 կարգի մրցաշարի զուգախաղի եզրափակիչում պարտվեցին իտալացիներ Լորենցո Մուզետիին և Լորենցո Սոնյեգոյին: Իտալական զույգը հաղթեց թայ-բրեյքում` 6-4, 2-6, 10-1:
Խաչանովն ու Ռուբլյովը երկրորդ տարին անընդմեջ այս մրցախաղի զուգախաղի եզրափակիչում պարտվեցին:


