«Ռեդ Բուլի» ղեկավար Քրիստիան Հորները կարծում է, որ Ֆորմուլա 1-ի նորընծա չեմպիոն Մաքս Ֆերստապենը կարող է հավասարվել պատմության ամենատիտղոսակիր ավտոարշավորդներ Միխայել Շումախերին ու Լյուիս Հեմիլթոնին:
«Մաքսը կարող է հասնել նրանց: Իհարկե, շատ գործոններ կան: Ինչպես գիտեք, Ֆորմուլա 1-ը մարդու և մեքենայի մարզաձև է:
Մենք մեր հերթին պետք է ամեն ինչ անենք Մաքսին այնպիսի բոլիդ տրամադրելու համար, որ նա կարողանա պայքարել չեմպիոնության համար»,- Հորների խոսքն է մեջբերում PlanetF1-ը:
27-ամյա Ֆերստապենն աշխարհի քառակի չեմպիոն է: Շումախերն ու Հեմիլթոնը 7 տիտղոս են նվաճել: