- Պատերազմում կարևոր դեպքերն արդյունքն են փոքր, աննշան պատճառների:
- Ավելի լավ է առաջինը լինեմ գյուղում, քան երկրորդը Հռոմում:
- Ոչ ոք այնքան խիզախ չէ, որպեսզի կարողանա չմտահոգվել անսպասելի ինչ-որ բանի ի հայտ գալուց:
- Մարդիկ հիմնականում միանգամից հավատում են այն բաներին, որոնք ցանկանում են, որ իրական լինեն:
- Վախկոտները շատ անգամներ են մահանում նախքան իսկապես մահանալը:
- Փորձն ամեն բանի ուսուցիչն է:
- Որպես օրենք մարդիկ ավելի շատ անհանգստանում են այն բաների համար, որոնք չեն տեսնում, քան այն բաների համար, որոնք իրենց աչքի առջև են:
- Ինչ-որ բան ստեղծելը սովորելուց ավելի լավ է: Ստեղծելը կյանքի էությունն է:
- Ինձ մարտահրավեր նետեք և ես կձգտեմ անհնարին բաների հասնել:
- Նա, ով պարտվածի հանդեպ գթասիրտ է գտնվում, հաղթում է երկակի:
- Եթե ձախողվեմ, ապա դա միայն իմ անսահման հպարտության ու ձգտումների պատճառով կլինի:
- Ամենավտանգավոր թշնամուն կգտնեք այնտեղ, որտեղ չեք էլ մտածել նայել:
- Վերջում անհնար է չդառնալ այն, ինչը մյուսները հավատում են, որ արդեն կաք:
- Չպետք է վախենանք ոչնչից, բացի հենց վախից:
- Եկա, տեսա, հաղթեցի:

